Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշերը բազմամարդ է եղել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Հասարակություն
տարոն1

«Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո անցկացվող համաեվրոպական «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում այցելուների առջև իր դռներն էր բացել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Բազմաթիվ այցելուների հետ միասին «Էրեբունի» թանգարան էր այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրություններին: Թանգարանի տնօրենը հատկապես առանձնացրել է ժամանակավոր ցուցադրության սրահում ներկայացված ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդրության շրջանակում, «Ամրոց- բնակավայրեր» խորագրի ներքո, լուսանկարներով և տեղեկատվական պաստառներով հանրությանն է ներկայացվել Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև ամրոցի միջնաբերդի տարածքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն