Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

“Genealogy” խմբի նվերը` բոլոր երկրպագուներին

Հասարակություն
1111

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy” խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Վաղը` մայիսի 15-ին, հայաստանյան ժամանակով 17:00-ին (15:00 CET) “Genealogy” խումբը կներկայանա նոր երգով: “Genealogy” խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին: Երգի պրեմիերան կկայանա “Genealogy” խմբի յութուբյան ալիքով: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին