Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն մեկուսացված չէ, իր դիրքերում է. ՀԱԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
lyudmila

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ փետրվարյան դաժան իրադարձություններից հետո ընդդիմությունը շատ ծանր հարված ստացավ. «Որպեսզի ընդդիմությունը կարողանա նորից ձևաչափեր ստեղծել համագործակցության, ժամանակ է պետք և բնականաբար՝ այդ ժամանակը արդյունավետ օգտագործվում է»։ Ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ ԲՀԿ-ն այսօր մեկուսացված չէ, այդ կուսակցությունն իր դիրքերում է և ծանր հարվածից հետո կարողանում է պահպանել իր դիրքերը։ Խոսելով ընդդիմադիր դաշտի մասին՝ Սարգսյանը նշում է, որ ընդդիմության առանցքում այսօր կանգնած են ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն։ «Միայն նման մեծ կուսակցությունների համախմբման դեպքում է հնարավոր ինչ-որ ծրագրեր մշակել ու պահանջներ առաջադրել։ Իհարկե, խնդիրները Ազգային Ժողովում վեր են հանվում, բայց դրանք լուծումներ չեն ստանում. «Քանի դեռ Ազգային Ժողովից դուրս չի ձևավորվել այն առանցքը, որի շուրջ կմիավորվեն նաև մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը, ես կարծում եմ, որ արմատական փոփոխություններ մեր երկրում չեն կարող տեղի ունենալ»։