Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկարողանա՞ Բելառուսն ստանձնել բոլոնյան պարտավորությունները. կողմերը վստահ չեն

Հասարակություն
bolonya

Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին այսօր քննարկվեց Բոլոնյան գործընթացին Բելառուսի անդամակցության հարցը: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ պետք է այսօր քննարկել անդամակցության հարցը: Հոլանդիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ այդ հարցի շուրջ մի շարք քննարկումներ են ունեցել ու կարծում են, որ դրա ժամանակը չի եկել. «Անհրաժեշտ է  ճանապարհային քարտեզ մշակել, թեեւ մեծամասնությունը կողմ է Բելառուսի անդամակցությանը, սակայն այսօր դեռ կքննարկենք հռչակագիրը: Հիմք ընդունել Բելառուսի նամակը՝ հստակ չէ, թե ինչ պարտականություններ է կարողանալու նա ստանձնել: Կարծում եմ, որ պետք է հետաձգենք: Բելառուսի պատվիրակությունը պետք է պարզաբանի առկա հարցերը, որ որեւէ կասկած չունենանք, թե արդյոք նա կկարողանա ստանձնել Բոլոնյան համաձայնագրով նախատեսված պետական, ինստիտուցիոնալ պարտականությունները, ուսանողների ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը»: Հոլանդիայի նախարարն իր հերթին հայտարարեց, որ ընդունում է Բելառուսի անդամակցությունը, որպեսզի խրախուսեն. «Առանց նախարարության հաստատման մենք կստուգենք Բելառուսի կողմից պայմանների կատարումը ու ուշի ուշով կհետեւենք գրանցվող առաջընթացը»: Իսկ Շվեդիայի նախարարը նշեց, որ իրենք համաձայն են Բելառուսի անդամակցությանը, սակայն պետք է հետեւեն ձեւափոխված ճանապարհային քարտեզի կատարմանը»: Իսլանդիայի նախարարն էլ ընդգծեց, որ պետք է հասկանալ, որ ճանապարհային քարտեզը առաջարկություն չէ, այլ պահանջ է. «Մենք պետք է հստակեցնենք՝ արդյոք այդ պայմանները բավարարված են Բելառուսի կողմից: Ես աջակցում եմ նրա անդամակցությանը, սակայն ես իմ կասկածներն ու երկյուղներն ունեմ, որ ճանապարհային քարտեզին հետեւում են»: Նորվեգիայի ներկայացուցիչն իր հերթին նշեց, որ իրենք հարգում են Բելառուսի անդամակցության որոշումը. «Ողջունում ենք, սակայն ցանկանում եմ, որ հաստատակամ համաձայնություն լինի: Ես դեռ մի փոքր մտահոգված եմ, թե ինչ փուլեր ունի ճանապարհային քարտեզը: Մենք պարզապես պետք է հավատանք, որ ճանապարհային քարտեզը կկատարվի»: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց հիմնվել քննարկման վրա. «Մենք փորձ չունենք, որ պայմանական անդամակցություն լինի: Ես համակարծիք եմ Մերձբալթյան ու սկանդինավյան երկրների ներկայացուցիչների հետ, որ պետք է հետեւենք Բելառուսի քայլերին: Հռչակագրում պետք է պարբերություն ներառել, որ ջանքեր կգործադրենք, որ Բելառուսը համապատասխանի Բոլոնյան սկզբունքներին: Մենք ողջունում ենք Բելառուսին՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամությունը, սակայն շարունակելու ենք աշխատանքը նրա հետ: Շնորհավորում ենք ու կայուն անդամություն մաղթում»: