Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտ են ներկայացրել 10 երկրների ներկայացուցիչներ

Սպորտ
sport-chess-asryan1

Այս տարի Ջերմուկում նախատեսված շախմատի Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը կներկայացնեն 36 հոգի: Այնուհետ գալիս են Իրանը` 7 մասնակից, Ուկրաինան` 4: Ընդհանուր առմամբ հայտ են ներկայացրել 57 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 15-ը գրոսմայստեր են, 10-ը` միջազգային վարպետ: Ամենաբարձր վարկանիշ ունեն ուկրաինացիներ Ալեքսանդր Արեշչենկոն եւ Զախար Եվիմենկոն: Մեր շախմատիստներից ֆավորիտների թվին են դասվում գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Կանանցից առավել բարձր վարկանիշ ունի հնդկուհի գրոսմայստեր Հարիկա Դրոնավալին: Նշենք, որ հուշամրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Այն կսկսի հունիսի 16-ին, իսկ կավարտվի նույն ամսի 24-ին: