Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը հաղթեց Ստեփանակերտում

Սպորտ
sport-chess-kanajq1

«Ստեփանակերտ-2015» անվանումը կրող արագ շախմատի կանանց միջազգային մրցաշարում հաղթել է Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը: Մրցաշարի հաղթողից կես միավոր ետ է մնացել մեր հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Հայաստանի ընտրանում մյուս անդամ Լիլիթ Գալոյանը եւ ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը վաստակելով 5,5-ական միավոր, բաժանեցին 3-4-րդ: Նրանց հաջորդել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հարսնացուն` Արիանե Կաոլին, ով 4,5 միավոր է վաստակել: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցել են Հայաստանի եւ աշխարհի մյուս երկրների հայազգի ուժեղագույն շախմատիստուհիները: Ուշագրավն այն է, որ մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով եզրափակել է Հայաստանի այս տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը: