Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում տեղեկություն չունեն Սուրիկ Խաչատրյանի որդու արարքներից (տեսանյութ)

Քաղաքականություն
544d5c12498e0_medium

Դաշնակցությունը չի կարող ասել՝ իշխանության գալու դեպքում կօգտվի՞ բազմաթիվ քրեական պատմությունների հետ կապվող Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի հասկանում հարցը. «Իշխանության օրոք պիտի ծառայես ժողովրդին»։ Այսքանով Սուրիկ Խաչատրյանի թեման Դաշնակցության համար փակվեց։ Արմեն Ռուստամյանի պատկերացրած իշխանությունն այլ է. «Մենք որ իշխանության եկանք, բոլորը պիտի պատասխան տան»։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը պաշտոնական տեղեկություն չուներ, թե ինչ իրադարձությունների առիթով է շոշափվում Սուրիկ Խաչատրյանի անունը. «Ես տեղյակ եմ, ուղղակի ԶԼՄ-ներից եմ տեղյակ»։ Սուրիկ Խաչատրյանի որդուն վերագրվող վերջին աղմկահարույց հանցագործության մասին ընդդիմադիր գործիչը ոչինչ չի կարող ասել. «Եթե կա օրենքի խախտում, անկախ նրանից՝ ով ա, պետք է պատժվի»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես ծանոթ չէ դեպքին, ինքը նույնիսկ մամուլում հրապարակված մանրամասներին տեղյակ չէ. «Ինձ համար կարեւորը նա է, որ օրենքը լինի բոլորի համար հավասար»։ Իսկ ինչու՞ օրենքը հավասար չէ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, որը դեռ ձերբակալված չէ, թեպետ տուժողներն անձամբ նրան են մատնանշել բռնության ենթարկվելու փաստով. «Ներողություն, իսկ ո՞վ է Տիգրան Խաչատրյանը։ Հա։ Չեմ ցանկանում ենթադրություններ անել, դատավորի դեր կատարել եւ այլն։ Երբ որ իրավաբանները կանեն հայտարարություններ, մենք դրա մեկնաբանությունը կտանք»։