«Շատ է խորոված կերել, դրա համար էլ բռնել են». Սարոյանը՝ Սեֆիլյանի մասին (տեսանյութ)
Ի տարբերություն ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա զինակից, ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը գիտեր` ով է Ժիրայր Սեֆիլյանը. «Ազատամարտիկ է, տղա է իր համար, տենց ունենք էլի լիքը կռված տղերք, ինչ է եղել: Բայց խի հրամանատար չի, ինչ ա եղել, լիքը ունենք տենց տղերք»: Իսկ ինչու կալանավորեցին Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին. «Իրեն խելոք պահեր, ոչ մի բան էլ չէր լինի»: Նորմա՞լ էր, որ առանց պատճառաբանության կալանավորում, ապա բաց են թողնում. «Ոչ, ամեն ինչ էլ նորմալ էր. կասկածել էին ինչ-որ բաների մեջ, բռնել էին, հետո տեսան, որ տենց չի, բաց թողեցին»: Պարոն Սարոյանի ծիծաղն էլ եկավ, երբ իմացավ ինչի համար են բռնել Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա գաղափարակիցներին. «Ինչ են գտե՞լ, շամփո՞ւր: Ի՞նչ շամփուր, աղջիկ ջան, խորովածի՞: Հա՞: Ուրեմն շատ է խորոված կերել, դրա համար էլ բռնել են»: Ինչ վերաբերում է այսօր ազատամարտիկների սոցիալական անմխիթար վիճակին, ապա պարոն Սարոյանը նորմալ է վերաբերվում. «Բոլորն էլ վատ են ապրում»: Ինքը ե՞ւս վատ է ապրում. «Չէ, ես լավ եմ ապրում, որովհետեւ իմ հերը շատ փող ուներ, դրա համար ես լավ եմ ապրում»: Իսկ չի՞ հոգնել քաղաքականությունից. «Վահ, կոտորինք մեզի, հիմի էլ հոգնանք»: Ալիեւի երազանքի` Շուշիում նամազ անելու մասին, Սեյրան Սարոյանի մոտ էլ ավելի մեծ ծիծաղ առաջացրեց. «Էէէ, ղալաթ է անում, թող իրա կնգա վրա նամազ անի»: