A
A
Մեծահասակները 16-րդն են, իսկ երիտասարդները` 22-րդը
Այսօր Երեւան է վերադարձել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը, որը մայիսի 1-3-ը մասնակցել է Մինսկում ընթացող մեծահասակների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մեծահասակների մրցումներում մասնակցել են Լիլիթ Հարությունյանը, Էլիզաբեթ Պետրոսյանը եւ Աննա Սվիրինան, որոնք 36 երկրների մեջ զբաղեցրել են 16-րդ տեղը եւ իրավունք ստացել հաջորդ տարի Եվրոպայի առաջնությանը հանդես գալու B խմբում: Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին անգամ հանդես է եկել խմբակային վարժությամբ եւ զբաղեցրել 22-րդ տեղը: Մեր թիմը հանդես է եկել Էլեն Ավետիսյան, Ռոզա Ադամյան, Լիդյա Նազարյան, Էմմա Պետրոսյան, Ժանետա Բալոյան, Ժաննա Գալստյան կազմով: