Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի ժամկետը

Սպորտ
sport-chess-asryan

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարն այս տարի կանցկացվի հունիսի 15-25-ը Ջերմուկում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Մրցանակային հիմնադրամը կազմում է 22,5 հազար դոլար, որից 5 հազարը կստանա մրցաշարի հաղթողը, 4 հազարը` երկրորդ մրցանակակիրը, 3 հազարը` բրոնզե մեդալակիրը: Կպարգեւատրվեն նաեւ լավագույն կին, պատանի, վետերան շախմատիստները: Հուշամրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նշենք, որ Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված մրցաշարն անցկացվելու է 8-րդ անգամ: