Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջ ներկայացնելու համար պետք է լինել Իսրայելի պես ուժեղ (տեսանյութ)

Քաղաքականություն
0c6f33be182407e5435dd9626ef76d71

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համարում է, որ որպես պետություն Հայաստանը Թուրքիային պահանջներ ներկայացնելու համար պետք է լինի Իսրայելի նման ուժեղ: Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների օրերին տեղի ունեցած իրադարձություններին և մասնավորապես համաշխարհային հանրության արձագանքին՝ քաղաքագետը նշեց. «Այս օրերին շատ կարևոր բան տեղի ունեցավ: Մեր հարցը դարձավ համաշխարհային քաղաքակրթության հարց: Եվ շատ կարևոր էր, որ համաշխարհային երկու դերակատար կարևոր հայտարարություն արեցին՝ Օլանդն ու Պուտինը հիշատակեցին Անտանտի հայտարարությունը, որը դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ոչնչացումը»: Ըստ քաղաքագետի՝ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ դաշնակից պետությունները՝ Ֆրանսիան, Անգլիան ու Ռուսաստանը այդ հայտարարությունով հայերի նկատմամբ իրականացրած հանցագործության համար պատասխանատու համարում էին Թուրքիային ու պնդում, որ նա դրա համար պետք է պատժվի: Երեք երկրների հայտարարության երկրորդ մասում ասվում էր նաև, որ Թուրքիայում նախճիր է կատարվել մարդկության և քաղաքակրթության դեմ: Սրանով, ըստ քաղաքագետի, Թուրքիան դուրս է դրվել քաղաքակրթությունից, ու հիմա պետք ուշադիր լինել, քանի որ ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան կմղվի Ռուսաստանի գիրկը, ինչը կհանգեցնի նրա շուրջ հավասարակշռության խախտման, սա ձեռնտու չէ Հայաստանի համար: «Այն, ինչի ականատես եղանք մենք այս օրերին, ընդամենը թատերականացում է և իրական գործընթացները տեղի են ունենում մեզ համար ոչ տեսանելիության պայմաններում: Խոշոր պետությունների խաղը վերադառնում է, իսկ այստեղ Հյասատանը պետք է ճիշտ կողմնորոշվի. վերակազմակերպի պետությունը, իրականացնի ազգային մոբիլիզացիա ընդհանուր նպատակների շուրջ»,- պնդում է քաղաքագետ Շիրինյանը: