Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն մշտապես ընկալել է հայ ժողովրդի ցավը որպես սեփական ցավ. ռուս պատգամավոր

Քաղաքականություն
forum7

«Տարիները չեն կարող թաքցնել բոլորի ընդհանուր ցավը, այդ ցավը մշտապես ապրելու է հայերի սրտում»,- այսօր Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Գալինա Կարելովան։ «ՌԴ-ն մշտապես ընկալել է հայ ժողովրդի ցավը որպես սեփական ցավ: ՌԴ-ն կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում: Ցավով եմ նշում, որ պետություններ կան, որոնք կասկածի տակ են դնում, ելնում են քաղաքական վայրկյանական շահերից»,- նշեց Պետդումայի պատգամավորը: Ռուս պատգամավորը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ այս թեման չդառնա հակամարտության պատճառ. «Գերակայությունը պետք է լինի ջանքերի միավորումը՝ Ցեղասպանության դեմ պայքարում։ Մենք առաջնորդվում ենք պատմական հիշողությունը պահպանելու սկզբունքով»։ Տիկին Կարելովան ցավով հավելեց, որ այսօր որոշ երկրներում նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում. «Պետք է միասին պայքարենք նաեւ դրա դեմ»: