A
A
«100 տարի–100 հայկական տարազ»
Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պոլսահայ արվեստագետ Ժուլիա Մութլուի՝ «100 տարի–100 հայկական տարազ» համերգ-ցուցադրությունը: Միջոցառմանը աջակցել են Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը և «Վերդե» ՍՊԸ-ն:
ադրությունը բացման խոսքով ներկայացրեց ձեռնարկի աջակից, «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար:
