A
A
Աղասի Աղասյանը զրո ստացավ
Հայաստանի ծանրորդ Աղասի Աղասյանն անհաջող հանդես եկավ Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այսօր կայացած 85 կգ քաշային ծանրորդների մրցապայքարում մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 9-րդ արդյունքը՝ 153 կգ: Հրում վարժությունում Աղասի Աղասյանն ընդհանրապես չկարողացավ բարձրացնել 185 կգ ծանրաձողը եւ զրո ստացավ: Նույնպիսի ճակատագրի արժանացավ նաեւ Հոլանդիան ներկայացնող հայազգի ծանրորդ Կարեն Թովմասյանը, ում չհաջողվեց սանձել 184 կգ ծանրաձողը: