Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը պաշտոնանկ արվեց

Սպորտ
sport-minasyan

Ղազախստանի Կոստանայի մարզի ակիմ (մարզպետ) Նուրալի Սադվակասովը պաշտոնանկ է արել «Տոբոլ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Այդ մասին տեղեկացնում է տեղի vesti.kz կայքը: Այսօր առավոտյան թիմի ֆուտբոլիստներին հայտարարել են, որ Վարդան Մինասյանն ազատված է աշխատանքից: Ըստ լրատվամիջոցի, մարզի եւ ակումբի ղեկավարությանը զայրացրել է երեկ սեփական դաշտում «Ակտոբեից» 0:2 հաշվով կրած պարտությունը: Վարդան Մինասյանը «Տոբոլում» աշխատում էր 2014 թվականի սկզբից: