ԵԽ-ն ընդունեց Ցեղասպանության մասին բանաձևը. Էրդողանին դահլիճում «մաֆիոզի» անվանեցին. Առավոտ
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին: Aravot.am-ի հաղորդմամբ, նիստի ժամանակ ելույթ ունեցոեղների ճնշող մեծամասնությունը պահանջում էր Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Այսպես, բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»: Բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»: Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը ևս կատարվածը անվանեց ցեղասպանություն ու շեշտեց. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին և այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»: Մեկ այլ գերմանացի պատվիրակ Ֆլեքենշթեյն Կնուտը հայտարարեց, որ ցեղասպանությունը պետք է կոչել իր անունով: «Դա պետք է ընդունի նաև Թուրքիան: Ես Թուրքիայի իշխանություններին կոչ եմ անում հրատապ ու ճիշտ քայլեր ձեռնարկել: Իհարկե, գիտակցում եմ, որ պատմության հետ առերեսվելը բարդ բան է, բայց դա կարևոր է միջազգային հարաբերություններ կառուցելու տեսանկյունից»: Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Չարլզ Թանոքն էլ Թուրքիային առաջարկում էր. «Պետք է որպես դիվանագիտական ժեստ Թուրքիան բաց անի սահմանը»: Իսկ Կիպրոսի ներկայացուցիչ Հաջիգորգուս Թակիսը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասաց. «Ուզում եմ ուշադրության հրավիրել բոլորի ուշադրությունը այդ փաստի վրա: Նաև նշեց, որ Թուրքիան չի կարող արհամարհել ողջ միջազգային հանրությանը, որ կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե ուզում է ԵՄ անդամ դառնալ, պետք է լուծի քրդերի, հայերի և հույների հետ իր խնդիրները»: Քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»: Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները: http://armeniangenocide100.org/european-parliament-passes-resolution-on-armenian-genocide/ Եվրոպական խորհրդարանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց. ԱԳՆ 2015թ. ապրիլի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական Խորհրադարանն ընդունեց բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: 28 անդամ-պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական Խորհրդարանը` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև Եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին: Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։ Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում է, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման: Այս բանաձևը, հանդիսանալով Եվրոպական նախաձեռնություն, հանդիպեց թուրքական լոբբինգի հսկայական դիմադրությանը, որի նպատակն էր նախագծի մեջ պարունակվող քաղաքական ուղերձի աղավաղումը և ժխտողականության տարրերի ներառումը: Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդի անդամների սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպայում Հայ Դատի Հանձնախմբի և “Հայաստանի Եվրոպացի բարեկամներ” կազմակերպության համակարգված աշխատանքի շնորհիվ: Ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադայի կողմից բանաձևի նախագծի առաջադրմանը իր աջակցությունը բերեց նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բրյուսելյան գրասենյակը: