Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի Պապն օգտվեց սրբադասման իր միակ հնարավորությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
sfarmanyan

«Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի պատարագը մեր անկախ պետականության արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է»,-համոզված է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նրա համոզմամբ` տեղի ունեցածը ինքնին պատմություն է և չի կարող հետևանքներ չունենալ. «Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը կազդի նաև Թուրքիայի վրա, և այն թուրքական շրջանակները, որոնք առերեսվել են պատմությանը, այս ամենից հետո ավելի համարձակ կբարձրաձայնեն»: Պարոն ֆարմանյանը հպարտությամբ է նկատում, որ պատմության ընթացքում յուրաքանչյուր Պապ միայն մի անգամ է համաձայնում սրբադասում կատարել. «Գրիգոր Նարեկացու սրբադասումը աննախադեպ իրադարձություն է, և չի բացառվում, որ այն կարող է լինել ներկա Հռոմի Պապի միակ սրբադասումը»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք սա ՀՀԿ-ի հաղթանա՞կն է նաեւ, պարոն Ֆարմանյանը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ այս իրադարձությունը ինչքան կաթոլիկ աշխարհի, այնքան էլ մեր դիվանագետների աշխատանքի արդյունքն էր: