Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալացի ջութակահարը տեղյակ է Ցեղասպանության մասին (տեսանյութ)

Մշակույթ
dego

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում վաղը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սիմֆոնիկ նվագախմբի և իտալացի կին ջութակահար Ֆրանչեսկա Դեգոյի համատեղ համերգը։ Ծրագրում կհնչեն Վոլֆ-Ֆեռարիի ջութակի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 4 սիմֆոնիան։ «Երիտասարդ ջութակահարը շատ լուրջ ապագա ունի և շատ լավ է, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք իրեն հրավիրել Հայաստան։ Կոնտակտը շատ լավ եղավ նվագախմբի հետ։ Մենք կարևորում ենք ցանկացած լավ արտիստի հետ աշխատանքը»,-պատմել է թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Նա վստահ է, որ երկրում կա հանդիսատես, որը լրջորեն հասկանում է դասական երաժշտությունից և իր կյանքը չի պատկերացնում առանց այս երաժշտության։ Ֆրանչեսկա Դեգոն առաջին անգամ է Հայաստանում։ «Ուրախ եմ այս շանսի համար, որ վաղը երեկոյան նվագախմբի հետ համերգ եմ ունենալու»,-շեշտել է նա։ Հարցին, թե ի՞նչ գիտի Հայոց ցեղասպանության մասին, նա նշել է. «Մենք դպրոցում սովորում ենք այդ մասին։ Իհարկե, շատ ցավալի է, որ նման բան է տեղի ունեցել և կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի այն միջազգայնորեն ճանաչվի»։