Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարդաշյանին ասենք՝ բարի գալուստ (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

Հիմնադիր խորհրդարանի անդամների զանգվածային ձերբակալումից բոլշեւիզմի հոտ է գալիս. այսօր հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Զանգվածային կալանավորում եք, որ ի՞նչ անեք: Եթե ուզում էիք կանխեիք նրանց քայլերը, գոնե ձեր չեկիստ «պապաների» նման, կանչեիք ստորագրել տայիք, որ նախազգուշացրել ենք, բայց քրեական գործ հարուցել միայն կասկածելու համար չի կարելի»։ Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ իշխանության այսպիսի քայլերը խայտառակում են Հայաստանը։ Պարույր Հայրիկյանը հիշեցնում է, որ ապրիլի 24-ը ոչ միայն սգի օր է, այլ նաեւ պայքարի, եւ Հիմնադիր խորհրդարանի պայքարը այդ օրը նա անիմաստ չի համարում։ Խոսելով Ցեղասպանության 100- ամյակի միջոցառումների մասին՝ նա ասաց. «Ցեղասպանությունը մի երեւույթ է, որի մասին չպիտի տարելիցների ժամանակ միայն խոսել։ Ցեղասպանության հետեւանքների վերացումը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմքում, բայց այդպես չէ»։ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ նաեւ Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան. «Հայ մարդ է այցելում Հայաստան. Ասենք՝ բարի գալուստ, ցանկացած հայի պետք է ընդունենք լավ, եթե իհարկե ինտերպոլը չի հետեւում նրան»։