Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս ամենը չի խանգարելու ապրիլի 24-ի հանրահավաքին». ՀԽ անդամ

Քաղաքականություն
himnadir

Բացի սեղան-աթոռից, Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում եղած ամեն ինչ առգրավվել է. այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վիգեն Նազարյանը։ Նա րոպեներ առաջ էր մտել գրասենյակ եւ հայտնեց, որ ամեն ինչ լցվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ, եւ իրավապահները պատրաստվում են տանել։ Նրա փոխանցմամբ, այս ամենը չի խանգարելու Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ի հանրահավաքին։ Ի դեպ, առգրավվել է նաեւ գրասենյակի բաց կամ փակ լինելու մասին իրազեկող ցուցանակը։ Հիշեցնեն, որ 3 ժամ քննչական կոմիտեում պահելուց հետո որոշում է կայացվել ձերբակալել Ժիրայր Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ Գեւորգ Սաֆարյանին։