Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը քաղաքական գնահատական է պահանջում

Քաղաքականություն
cfe2093829eef78e148ba47e159bf4ff

Քառօրյայի մեկնարկին այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Իրաքի հյուսիսում ծայրահեղ սրվել են եզդիների նկատմամբ բռնությունները. «Նախորդ շաբաթ եւ մենք, եւ ձեր խմբակցությունը քննարկումներ ենք արել: ԲՀԿ-ն ունի առաջարկ՝ այն, ինչ կատարվում է «Իսլամական պետության» կողմից Իրաքի հյուսիսում, պետք է դրան բոլոր քաղաքական ուժերի կողմից տրվի քաղաքական գնահատական: Դա ցեղասպանություն որակելը լուրջ խնդիր է, ու փաստահավաք խմբի խնդիր է: Մինչեւ ապրիլի քսանչորսը մեր բարոյական պարտքն է, որ գնահատական տանք: Ուստի առաջարկում եմ հարմար պահի ձեզ մոտ հրավիրել խմբակցությունների ներկայացուցիրներին ու այս առաջարկը քննարկել»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ բոլորն էլ համամիտ են. «Փորձեմ հրավիրել հանդիպում, տեսնեմ՝ ինչ ենք հայտարարելու: Բավականին լուրջ միջոցառումներ ԱԺ-ն իրականացրել է, փորձենք, քննարկենք»: