Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենսդրական փաթեթը շարժում է գույքը (տեսանյութ)

Տնտեսություն
naxarar

Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ ձեռնարկություններև ու անհատները հնարավորություն ունեն որպես վարկի ապահովման միջոց գրավադրել մեքենաներ, բերք, սարքավորումներ եւ շարժական գույքի այլ տեսակներ: Այսօր հրավիրված «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը ՀՀ-ում» խորագրով համաժողովի ժամանակ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց.

. «Այս օրենսդրական փաթեթն իրականում շարժում է մեր երկրում գոյություն ունեցող ողջ գույքը եւ հնարավորություն է տալիս այդ գույքերի գրավադրման կամ այլ իրավունքներով ծանրաբեռնվելու միջոցով ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ եւ զարգացնել այն»: Փաթեթը ապահովում է շարժական գրավի ռեգիստրի կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական ենթակառուցվածքը, ընդլայնում է շարժական գույքի և ապահովված գործարքների հասկացությունները, ինչպես նաև սահմանում է առավել արդյունավետ կիրարկման գործընթաց վարկերի մարման ձախողումների դեպքում: Այն ֆինանսական հաստատություններին տալիս է նաև լրացուցիչ վտահություն առ այն, որ դրանք վարկերի մարման ձախողման դեպքում կարող են ձեռք բերել տվյալ գույքը: Օրենքն ուժի մեջ կմտնի ս.թ. հոկտեմբերի 1-ին, ինչից հետո ակնկալվում է, որ վարկավորման պայմանները բավարարող, ինչպես նաև փաստացի վարկավորում ստացող ՄՓՄՁ-ների թիվը կաճի: Ավելին՝ տեսանյութով