Կառավարությունը Գյումրիից հողեր կհանձնի ՌԴ-ին
Վաղվա կառավարության նիստի օրակարգում ներառված է որոշում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին։ Ըստ այս որոշման՝ Հայկական կողմը Ռուսական կողմին է տրամադրում. թիվ 9 ռազմակայանը (քաղաք Գյումրի, Լալայան փողոց)՝ բաղկացած ռուսական եկեղեցու զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից ու դրան հարակից՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 173/3 հասցեի հողամասից՝ (դրանցում առկա շենք-շինություններով)՝ հոգեւոր-մշակութային կենտրոն կառուցելու համար։