Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին բուք է

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրիում, Վայքում, Աշոցքում, Մարտունիում տեղում է ձյուն: Առատ ձյան տեղումների և բքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում գետնաբուք է: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում և Քեթիի լեռնանցքում  մերկասառույց է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: