Ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում զուլալ ընդդիմություն (տեսանյութ)
Իրական ու կեղծ ընդդիմության մասին խոսակցություններն ակտիվացան սահմանադրական բարեփոխումների շուրջ Սերժ Սարգսյանի մոտ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հանդիպումներից հետո։ ԲՀԿ-ն առաջիկա քառօրյային հայտարարելու է այլընտրանքից ընդդիմություն դառնալու մասին: Միքայել Մելքումյանի խոսքերով` թեեւ իրենք իրենց այլընտրանք էին ասում, սակայն կեցվածքով ընդդիմադիր են եղել։ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վստահ է` կեղծ, թե իրական ընդդիմության թեմայի շահարկումն իշխանություններին է ձեռնտու։ Նա հավատում է, որ այն ուժերը, որոնց հետ իրենք մինչ օրս համագործակցել են ու դեռ կհամագործակցեն, ընդդիմություն են։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խուսափում է առանձնացնել որեւէ ուժի` որպես իրական ընդդիմություն։ Ըստ նրա` իրական ընդդիմությունը պետք է լինի այնպիսին, որ իր կոնստրուկտիվ առաջարկություններով զգոն պահի իշխանություններին, ստիպի գնալ բանակցային փուլի: Մանրամասները՝ տեսանյութում