Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության. Ն. Փաշինյան

Քաղաքականություն
de64819c1da7b9ead8ba1d89ba6a8c6c

«Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեւավորման գործընթացը սկսվել է: Ըստ տարածված հաղորդագրության՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը լիազորված է հայտարարել, որ ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը մշակել է կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագիծ եւ առաջիկայում կհրավիրի հիմնադիր համագումար: Համագումարի օրը կհաղորդվի լրացուցիչ: «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդ