Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրինա Ալեգրովան տեսաուղերձով պարզաբանում է, թե ինչու հետաձգվեց համերգը (տեսանյութ)

Հասարակություն
ալեգռ1

Իրինա Ալեգրովայի հետաձգված համերգը նորից հետաձգվել է. այսօր հայտարարել են կազմակերպիչ Forpostart ընկերության ներկայացուցիչները։ Համերգը տեղի կունենա ոչ թե ապրիլի 6-ին, այլ` մայիսի 23-ին: Պատճառը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն են, որոնք ապրիլ ամսին շատ են լինելու: Ինչ վերաբերում է համերգի տոմսերը հետ վերադարձնելուն, ապա կազմակերպիչների հավաստմամբ, տոմսերը կարող են հետ վերադարձնել` [email protected] էլեկտրոնային հասցեին գրելով և ուղղակի նշելով իրենց տեղերը: Հսկողությունը, Տոլստելևի համոզմամբ, գալիս է նրանից, որ շատերը, ում իրենք հրավիրատոմս են տվել, փորձում են առիթից օգտվել և վաճառել դրանք` այդ պատճառով էլ տոմսարկղերում հնարավոր չէ տոմսերը հետ վերադարձնել։ Երգչուհին տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին, որտեղ էլ ներկայացնում է, թե ինչու հետաձգվեց իր համերգը: