Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստները հաղթեցին մրցակիցներին

Սպորտ
sport-chess1

Հայաստանի առաջատար շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ միջազգային մրցաշարերում: Հայաստանի 2013 թվականի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Տաշքենտում անցկացվող Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում երկու անընդմեջ հաղթանակ է տարել եւ մի խումբ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր նա կփորձի հաղթահարել նաեւ ուզբեկստանցի 48-ամյա գրոսմայստեր Ալեքսեյ Բարսովի արգելքը: Ռեյկյավիկում ընթացող միջազգային մրցաշարում մեր շախմատիստներ Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը առայժմ հետապնդողների խմբում են գտնվում: Նրանք 4-րդ տուրում վստահ հաղթեցին իրենց թույլ մրցակիցներին եւ ընդհուպ մոտեցան առաջատար վեցյակին: Հրանտ Մելքումյանը նրանցից առայժմ ետ է մնում կես, իսկ Սերգեյ Մովսիսյանը` մեկ միավորով: Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանին բաժին է հասել համեմատաբար դժվար մրցակից` հանձինս ֆրանսիացի գրոսմայստեր Ֆաբիեն Լիբիշեւսկիի, իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը կմրցի առաջին կարգային, բելգիացի Ստիֆ Սոորսի հետ: