Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկապարտեզ Սասունիկում՝ 17 տարի անց

Հասարակություն
մանկ

Ս/թ մայիսին պատրաստ կլինի Սասունիկ գյուղում /Արագածոտնի մարզ/ կառուցվող մանկապարտեզը: 1998թ.-ից շուրջ 4000 բնակիչ ունեցող համայնքը մանկապարտեզի շենք չի ունեցել, եւ երեխաների մի մասը միայն հնարավորություն ունի հաճախելու Աշտարակ քաղաքի մանկապարտեզ: Ոմանք էլ ժամանակավորապես հաճախում են համայնքի դպրոցում նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված դասաժամերի: Երկհարկանի նորակառույցը շահագործման կհանձնվի ամբողջովին կահավորված եւ բարեկարգ բակով: Բնակիչներն այստեղ աճեցնում են խաղող, մշակում տնամերձ հողամասը, զբաղվում անասնապահությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ գյուղացիներից շուրջ 100-ը աշխատում է գյուղի գինու գործարանում: Հայաստան համայակական