Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են երեք սպանվածների անունները. news.am

Կարևոր լուրեր Հասարակություն
krakoc

Այսօր՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց արձակված կրակոցներից մահացած երրորդ մարդու անունը։ Ոստիկանությունից դեպքի վայրում աշխատող NEWS.am-ի թղթակցին հաղորդեցին, որ սպանվածը Մեսրոպ Մելիքյանն է, որը հայտնի է «Մանումենտցի Մոսո» անունով։ Նա մահացել է տեղում։ Նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում, որտեղ աշխատում են մեծ թվով ոստիկաններ եւ քննիչներ։ Նա հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Ավելի վաղ ոստիկանության  լրատվական ծառայությունից հաստատել էին տեղեկությունը, որ մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է Դերո անունով։ Երկուսն էլ մահացել են հիվանդանոցում։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում