Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բարսեղյանը մտավ եզրափակիչ

Սպորտ
box

Հայաստանի բռնցքամարտիկ Սամվել Բարսեղյանը շարունակում է հաջող ելույթները Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում: 60 կգ քաշային կարգի մրցումներում նա կիսաեզրափակիչ մենամարտում վստահ հաղթեց ղազախ բռնցքամարտիկ Ժակսուլյուկ Իլյասովին: Եզրափակիչում Սամվել Բարսեղյանը կհանդիպի ադրբեջանցի Էլվին Իսաեւի հետ: Կիսաեզրափակիչ մտած մեր մյուս բռնցքամարտիկը՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, լարված պայքարում պարտվեց ուզբեկ Աբդուլա Կուչկարովին եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Հավելենք, որ 91 կգ քաշային կարգում եզրափակիչ է մտել նաեւ հայազգի բռնցքամարտիկ Գեւորգ Մանուկյանը, որը հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի տակ: