Սպանվել է Բորիս Նեմցովը (տեսանյութ)
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Նա սպանվել է Մոսկվայի կենտրոնում։
Սպանությունը տեղի է ունեցել «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա` Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ին։
http://www.ntv.ru/novosti/1339536/
Նեմցովի քաղաքական զինակից, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ասել է, որ ցնցված է այդ ողբերգական լուրից։
Բորիս Նեմցովը վերջին ամիսների ընթացքում անխնա քննադատել է Ուկրաինայի հարցում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը։
Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դաշնության ղեկավարին անմիջապես տեղեկացրել են դեպքի մասին։
«Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն, որը սադրանքի նշաններ ունի», - հայտնել է Պեսկովը, ավելացնելով, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի ազգականներին և բարեկամներին։
Անցյալ տարի «Ա1+»-ի հարցազրույց էր արել Նեմցովի հետ. ներկայացնում ենք ստորեւ.
Նաեւ՝ նրա վերջին հարցազրույցը