Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատանի ֆուտբոլիստները կմեկնեն Կիպրոս

Սպորտ
sport-patani-futbol

Ֆուտբոլի Հայաստանի 14 եւ 15 տարեկանների հավաքականները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարտի 2-ին մեր այդ տարիքային թիմերը Դանիել Բրեարի եւ Մարկ Լելեւրի գլխավորությամբ կմեկնեն Կիպրոսի Այանապա քաղաք, որտեղ մասնակցելու են ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող զարգացման մրցաշարին: Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը մարտի 4-ին կմրցի Վրաստանի, իսկ 6-ին Կիպրոսի հավաքականի հետ: Մեր 15 տարեկան ֆուտբոլիստները կհանդիպեն Վրաստանի (մարտի 3), Կիպրոսի (մարտի 4) եւ Մակեդոնիայի (մարտի 6) այդ տարիքային հավաքականների հետ: