Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը կվճարի հայկական պատվիրակության ծախսերը

Սպորտ
sport-evropa-xaxer

Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին մարզական խաղերում բոլոր ծախսերը հոգալու է Ադրբեջանը: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Գուսեյնզադեն. «Նման գործառույթ ընդունված է օլիմպիական խաղերի ժամանակ: Մասնակից թիմերի ժամանման եւ ճանապարհելու բոլոր ծախսերը հոգում է կամ ընդունող երկիրը, կամ էլ Միջազգային օլիմպիական կոմիտեն: Մեր դեպքում բոլոր պատվիրակությունների ծախսերը իր վրա է վերցրել Ադրբեջանի կառավարությունը, այդ թվում հայկական պատվիրակությանը, որը հավանաբար կժամանի Թբիլիսիից», - ասել է Գուսեյնզադեն: Մարզիկները եւ մարզիչները Բաքվում ապրելու են օլիմպիական գյուղում, իսկ ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարները հանգրվանելու են Fairmont հյուրանոցում: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջին մարզական խաղերում մոտ 5000 մարզիկ-մարզուհիներ մեդալներ կվիճարկեն 18 մարզաձեւերում: