Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 մլրդ մարդ կիսվել է «Օսկար»-ի տպավորություններով Twitter-ում

Հասարակություն
oskar

Առաջին ալիքի եթերում փետրվարի 23-ին՝ ժամը 05:30–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 87-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Առաջին ալիքը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է: Մրցանակաբաշխությունը կմեկնաբանեն Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Հերմինե Ստեփանյանը: «Օսկար»-ն այս տարի կկայանա Դոլբի թատրոնում, որը գտնվում է Հոլիվուդի սրտում եւ ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում: Մրցանակաբաշխությունն այս տարի կվարի hաղորդավար Նիլ Փաթրիք Հարրիսը։ «Օսկար»-ը համարվում է ամենադիտվող շոուներից մեկը: Նախորդ` Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը, հեռուստատեսության վերջին 10 տարիների ամենադիտված ժամանցային շոուն է եղել, որը դիտել է շուրջ 45 միլիոն մարդ: Ավելի քան մեկ մլրդ մարդ կիսվել է «Օսկար»-ի իր տպավորություններով Twitter-ում և 25 միլիոն մարդ` Facebook սոցիալական կայքում: Ավելին, աստղերի մասնակցությամբ հայտնի սելֆին դարձել է բոլոր ժամանակների ամենամեծ քանակությամբ ռեթվիթ արված նկարը, որը հավաքել է շուրջ 32.8 միլիոն դիտում:   Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին