A
A
Ազատամարտիկը կմնա անազատության մեջ
Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Պահեստազորի գնդապետը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը Վոլոդյա Ավետիսյանին մեղավոր էր ճանաչել խարդախության մեջ։ Վճռով հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվի նաեւ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Իսկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել դատավճիռը։ Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն կեղծ է։