Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն չի պնդում, որ Ծառուկյանը կեղծ քաղաքական գործիչ է (տեսանյութ)

Քաղաքականություն
Gagik-Jhangiryan

Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է կոշտ ընդդիմադիր ճանապարհից եւ ընտրում իշխանությունների հետ երկխոսության թեման։ ԲՀԿ-ն չեղյալ է համարել նաեւ փետրվարի 20-ի հանրահավաքը, թեպետ այն հրավիրողների մեջ էին նաեւ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»։ Գագիկ Ջհանգիրյանը ոչ մի բանի մասին տեղեկություն չունի. -Ի՞նչ եք ուզում։ -Գնահատեք։ -Ի՞նչը գնահատենք։ -Ծառուկյանի հայտարարությունը։ -Ի՞նչ հայտարարություն։ Կոշտ ընդդիմադիր պայքարից հրաժարվելու Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը նախորդել էր երեկ նրա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, որին նախորդել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու խնդրանքով վերջինիս ուղղված Տեր-Պետրոսյանի նամակը . «Տեր-Պետրոսյանի նամակը նվիրված է Ցեղասպանության 100 ամյակին, դա համազգային հարց է, եւ էնտեղ ընդդիմություն, իշխանություն չկա։ Եվ եթե ուշադիր ծանոթացել եք, ինքը հենց նամակի մեջ էդ ակնարկն էլ անում է, որ սա չի կարելի քննարկել ներքաղաքական հարթության մեջ»։ Սակայն նամակով Սերժ Սարգսյանից համազգային խնդիրները քննարկելու համար հանդիպում խնդրելը չէ՞ր նշանակում, որ Տեր- Պետրոսյանը նույնպես չի հավատում, որ իշխանափոխությունը հնարավոր է. «Ես էդպիսի բաներ չեմ կարող ասել»։ Գագիկ Ջհանգիրյանն այնուհետեւ մեկուսացավ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում։ Պարոն Սահակյանն իր հերթին առայժմ չի շտապի ասել, որ երկխոսության կոչը ենթադրում է հենց համագործակցություն Գագիկ Ծառուկյանի հետ. «Դուք մի փոքր ավելի շատ եք շտապում»։ Համենայնդեպս Հանրապետականն այլեւս չի պնդում, որ իշխանության հետ երկխոսության կոչ անող Գագիկ Ծառուկյանը կեղծ քաղաքական գործիչ է, ինչպես ՀՀԿ նիստում ասել էր Սերժ Սարգսյանը։ Մի քիչ էլ սպասենք. «Կեղծության հրատապությունը մենք կարող ենք խոսել մի փոքր ավելի ուշ»։ Համենայնդեպս, պարոն Սահակյանը նկատում է, որ քիչ քաղաքականացված կամ քաղաքականության զբաղվելու ցանկություն չունեցողները լավ կանեն զբաղվեն իրենց գործով։ Ծառուկյանի խաղաղասիրական տեքստից հետո Հանրապետական պատգամավորն արդեն անուններով չի խոսում. «Կան շատ մարդիկ, ովքեր այլ գործունեությամբ են զբաղվում, բայց ձեռի հետ էլ քաղաքականության հրապարակային լինելու առումով։ Էս երեւույթը մենք պետք է փորձենք բոլորս վերացնել»։ Ի դեպ, խաղաղասիրական հայտարարությունից հետո բաց է մնում նաեւ այն հարցը, թե կարո՞ղ է այսուհետեւ եւս Գագիկ Ծառուկյանը բացակայել Ազգային Ժողովի նիստերից ու չկանգնել պատգամավորի մանդատից զրկվելու սպառնալիքի առաջ։