Գործարարի ինքնասպանության փաստով հարուցվել է քրեական գործ. news.am
Իր տանն այսօր՝ փետրվարի 16-ին, մահացած հայտնաբերված՝ հայտնի գործարար, «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում Armlur.am-ի տեղեկություններով` այս գիշեր իր ամառանոցում հրազենի միջոցով ինքնասպան է եղել հայտնի գործարար, շինարար Համլետ Ամիրխանյանը: Ինքնասպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք պաշտոնյաներ` ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած էին այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները: Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում: Ամբողջական հոդվածը` այստեղ