Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երուսաղեմում Հայաստանը կներկայացնի 9 շախմատիստ

Սպորտ
sport-chess-evropa

Փետրվարի 24-ին Երուսաղեմում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 շախմատիստ: Ինչպես տեղեկացնում է մրցումների պաշտոնական կայքը, առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 31 երկրների 251 շախմատիստ, որոնցից 116-ը գրոսմայստեր է, երկուսը` կանանց գրոսմայստեր: Նշենք, որ Հայաստանը մասնակիցների քանակով 4-րդն է` զիջելով Իսրայելին (100 մասնակից), Ռուսաստանին (42) եւ Ուկրաինային (13): Երուսաղեմում հայոց եռագույնի տակ հանդես կգան գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, առաջին կարգայիններ Արման Միքայելյանը եւ Վլադիմիր Պողոսյանը: Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա մարտի 8-ին: Հավելենք, որ մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է մեր փորձառու մրցավար Աշոտ Վարդապետյանը: