Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաղդալյանն առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել

Քաղաքականություն
hermine1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի  բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի եւ գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը  ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել «Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին  փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության  ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն  տրամադրելուն: ԱԺ փոխնախագահը նշել է, որ կանանց իրավունքների պաշտպանությանը  վերաբերող յուրաքանչյուր խնդիր մշտապես գտնվում է խորհրդարանի, մասնավորապես կին պատգամավորների ուշադրության կենտրոնում եւ բոլոր կառուցողական առաջարկներն օրենսդրական դաշտում քննարկելու պատրաստակամություն է հայտնել: Ճյուղային արհմիության գործկոմի անդամները կարեւորել են կոլեկտիվ պայմանագրի ստեղծումը, որը կսահմանի օրենքի դրույթները, ինչպես նաեւ՝ լրացուցիչ արտոնություններ բանկային համակարգում աշխատող կանանց համար: Տիկին Նաղդալյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել կոլեկտիվ պայմանագրի ստեղծման խնդիրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ բանկային համակարգում աշխատող կանանց իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն