Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փայտարվեստի թանգարանի նմուշները վտանգված են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hpRcmXnZMcI

Փայտարվեստի թանգարանում առանց վերարկուի էքսկուրսիա անցկացնելն անհնար է։ Տարածքը չի ջեռուցվում, ինչի հետեւանքով ոչ միայն այցելուներն են քիչ, այլեւ վտանգված են ցուցանմուշները։ Փայտարվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Արմինե Արսենյանը շեշտում է՝ փայտին ստաբիլ ջերմաստիճան է պետք ։ Հիմնադրման օրվանից՝ 38 տարի, թանգարանը չի նորոգվել։ Պահոցներում նմուշներն ավելի շատ են մնում, քան ցուցասրահներում։ Թանգարանն ունի նաեւ տարածքի խնդիր։ Ժամանակին թանգարանին կից նաեւ փայտարվեստի դպրոց է գործել։ Ֆինանսական սղության պատճառով այն այլեւս չի գործում։ Չնայած դժվարություններին, այստեղ հույսը չեն կտրում, որ մի օր հազվագյուտ ցուցանմուշները կներկացվեն ընդարձակ եւ ջեռուցվող սենյակներում։