A
A
ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար դեռեւս առաջադրվել է մեկ թեկնածու. Փաստինֆո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար հայտարարված երկրորդ մրցույթում առաջադրվել է միայն մեկ թեկնածու:
Ինչպես տեղեկացանք Արդարադատության նախարարությունից, առայժմ միակ առաջադրված թեկնածուն Լիզա Ռաֆիկի Գրիգոյանն է:
Լիզա Գրիգորյանը 2013թ. մարտին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
Ի դեպ, անցած տարի անցկացված մրցույթին Լիզա Գրիգորյանը չէր մասնակցել:
Նախորդ մրցույթի մասնակիցներից նոր մրցույթին մասնակցելու ցանկության մասին մինչ այժմ հայտարարել է միայն իրավաբան Արա Ղազարյանը, ով, հիշեցնենք, նախորդ մրցույթի 3 հավակնորդներից մեկն է: Սակայն, նա առայժմ պաշտոնապես չի դիմել Արդարադատության նախարարությունում գործող մրցութային հանձնաժողովին:
Ավելին՝ այստեղ