Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն քննարկել է առաջիկա անելիքները

Քաղաքականություն
885afda9711f57ccd10b9092b682c017

Այսօր « ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն» -ում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեներիների ներկայացուցիչների հետ: Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված ՀՅԴ Ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել ընկերային հավաքներ: Աղվան Վարդանյանը և Սամվել Երանյանը այսօր, հանդիպել են նաև ՀՅԴ Ուսանողական Երիտասարդական և Պատանեկան Միությունների վարիչ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրել են զեկույց ՀՅԴ Ընդհանուր Ժողովի աշխատանքներից և քննարկել են ՀՅԴ ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների ներկայացրած աշխատանքների ծրագրերը: ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան