A
A
Վանաձորի քաղաքապետը Պերմյակովին հանձնելու պահանջի հետ կապ չունի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Վանաձորի ավագանուն և քաղաքապատին ներկայացվել էր Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով Վանաձոր համայնքում իրականացված ստորագրահավաքի արդյունքները և առաջարկ՝ հանդես գալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ավագանու ուղերձով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ավագանուն ներկայացվել է նաև ուղերձի նախագիծը, սակայն Վանաձորի քաղաքապետը 2015 թ. փետրվարի 4-ի պատասխան գրությամբ հայնելէ , որ Վանաձորի ավագանին ուղերձով հանդես չի գա և կբավարարվի միայն Գյումրու ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ