A
A
Դիպուկահարի կրակոցից վիրավորված ծերունուն տեղափոխել են Երեւան. armtimes.com
Տավուշի շրջանի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն ասել է, որ 85-ամյա ծերունին գյուղի հարակից այգիներում աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական կողմից 3 կրակոց է արձակվել, որոնք դիպել են Լեւոն Անդրեասյանի ոտքի ձախ ծնկի մասում, ավանակի ոտքին և ուսապարկին: Կրակոցները դադարելուց հետո վիրավորվածը կապել է իր վերքը և վիրավոր ավանակի հետ հասել բնակելի տներ, որտեղից օգնություն է ստացել տեղի բուժկետից: Այնուհետեւ վիրավորը տեղափոխվել է Բերդի զիվորական հոսպիտալ: Քիչ առաջ համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը այցելել է Բերդի հոսպիտալ: Նրա տեղեկացմամբ՝ հետագա լիարժեք բուժման համար Լևոն Անդրեասյանին տեղափոխել են Երևան: Ավելին՝ այստեղ