Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւելյան համեմունքների բույրն զգացվում է հեռվից (տեսանյութ)

Հասարակություն
hamemunk

Արեւելյան համեմունքների հոտը զգացվում է՝ սիրիահայ Պետրոս Քիրազյանի տաղավարին չմոտեցած։ Այստեղ կարող ես գտնել բոլոր համեմունքները, որոնք համ ու հոտ են տալիս ոչ միայն արեւելյան ուտեստներին։ Գնորդներից շատերը հայաստանցի են։ Զահտարը սիրիահայի խանութում ամենապահանջված համեմունքն է։ Պետրոս Քիրազյանը ոչ միայն վաճառում է, այլեւ առեւտրի այլ կետերի է մատակարարում զահտար։ Նա իր բոլոր հաճախորդներին բացատրում է, թե որ համեմունքն ինչպես օգտագործել; Սիրիահայերի համար հարկային դաշտում արտոնություններ չկան։ Բայց Պետրոս Քիրազյանը չի դժգոհում . խնդիրներ չեն եղել։ Համեմունքներից ստացած եկամուտը դեռ մեծ չէ, բայց Պետրոս Քիրազյանը հավատացած է, որ երբ Սիրիայում լարվածությունը թուլանա, այստեղ իր բիզնեսը կբարգավաճի։ Ավելին՝ տեսանյութով