Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսվարողները կսպասեն մինչեւ 13։30 (տեսանյութ)

Տնտեսություն
holoqost3

Տնտեսվարողները այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում։ Ըստ օրենքի փոփոխության՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի համաձայն, փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Ավելի ուշ օրենքի կիրարկումը հետաձգվել է մինչեւ փետրվարի 1-ը։ Ակցիայի մասնակիցները երկարաձգեցին կառավարության պատասխանի վերջնաժամկետը. նրանք կսպասեն մինչեւ 13։30, եւ պատասխան չստանալու դեպքում կշարժվեն դեպի նախագահական նստավայր։ Ակցիան ուղիղ՝ այստեղ