Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիվերսիաները պլանավորված բնույթ են կրում». Սեյրան Օհանյանի ասուլիսը՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
seyran

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր 2014թ. ամփոփիչ ասուլիսին հայտարարեց, որ գերատեսչությունն իր պարտականությունները, այն է՝ հայրենիքի պաշտպանությունն իրականացում են միջազգային բարդ ու տարածաշրջանային լարված պայմաններում. «Այդ պատճառով մենք իրականացնում ենք իրավիճակի ճիշտ գնահատական, նախաձեռնողականություն, թափանցիկություն ու նոր մոտեցումների որդեգրում»: Նախարարը խոսեց նաեւ ՀՀ-ադրբեջանական եւ ԼՂՀ-ադրբեջանական սահմաններին տիրող լարված իրավիճակին ու շարունակական դիվերսիաներին. «Ադրբեջանը մեկ նպատակ է հետապնդում՝ աննախադեպ լարվածության մեջ պահել իրավիճակը, պարտադրել քաղաքական զիջումներ: Նա շարունակում է մասնավորապես գերռազմականացման քաղաքականությունը, սեփական հանրության մեջ սերմանել ատելություն հայերի նկատմամբ, սեպ խրել բանակցային գործընթացում: Շարունակվում են դիվերսիաները ու դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են դիտավորյալ ու պլանավորված բնույթ»: Պարոն Օհանյանը նշեց նաեւ, որ Ադրբեջանն անգամ սադրանքների պարագայում լուրջ հաջողությունների չի հասել. «Այժմ նա փորձ է անում լուրջ տեղեկատվական պայքար մղել՝ հակահայկական քարոզչություն, փաստերի հրեշավոր խեղաթյուրում: Ադրբեջանի վարած քաղաքականությունը վտանգ է ոչ միայն ՀՀ, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»: Անդրադառնալով հայկական բանակի արդիականացմանը` նա հատուկ ընդգծեց, որ մեր շարքերից հանում են բռի հրամանատարությանը:   Ասուլիսին կարող եք հետեւել ուղիղ՝ civilnet-ի հեռարձակմամբ