Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կտա ԵՏՄ անդամակցությունը ՏՏ ոլորտին (տեսանյութ)

Հասարակություն
index3

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» անդամներն այսօր հրավիրած քննարկմանն ավելի շատ խոսեցին դրական կողմերից: Իսկ Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետը շտապեց վստահեցնել` չկան ոլորտին առնչվող այնպիսի ապրանքներ, որոնց ներմուծումն ու արտահանումը կարգելվի. «Կան ընթացակարգեր, էնտեղ կա այնպիսի մի դրույթ` պետական գաղտնիք պարունակող եւ այլ նյութերի տեղափոխումը: Դա չի նշանակում, որ ցանկացած ֆլեշկա դա պետք է մաքսավորը վերցնի եւ փորձի հասկանա»: Նրա խոսքերով` համապատասխան թույլտվության կարիք կունենան միայն կրիպտոգրաֆիական` գաղտնագրման սարքավորումների ներմուծումն ու արտահանումը: Ոլորտում արդեն 6 տարի գործող «Լայմտեխ» ՍՊԸ-ն ունի սարքավորումներ, որոնք ռազմական նշանակության ցանկում են ներառված: Այդ պատճառով ընկերությունը որոշ խնդիրներ է ունենալու: «ԵՏՄ տարածքում, երբ ներմուծվում է ՀՀ, խնդիրներ չենք ունենա, իսկ ՀՀ-ում ինչպես հետագայում կլինի, հասկացանք, որ մեկ կազմակերպություն չի զբաղվելու դրանով»,- նկատում է «Լայմտեխ» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանը: Ընկերությունը ներմուծում է հիմնականում Ճապոնիայից եւ Գերմանիայից, սակայն պարոն Սաֆարյանը կարծում է, որ ԵՏՄ երկրների հետ համագործակցելն առավել շահավետ կլինի. «Այս պահին այդ նույն ապրանքատեսակների ներմուծումը կարող է նույնիսկ շահավետ լինել, որովհետեւ մեծ շուկա է եւ այն քանակը ապրանքների, որ ներմուծվում է այս շուկա, շատ ավելի մատչելի կարող է լինել, քան այդ նույն երկրից փոքր ծավալով գնելը ՀՀ-ից»: ԵՏՄ-ին անդամակցելով հիմնական խնդիրը, ըստ նրա, համապատասխան ինֆորմացիայի պակասն է եւ ռուս գործընկերների հետ համագործակցումը, որոնք դեռ լավ չեն տիրապետում փաստաթղթային նոր ձեւակերպումներին: