Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները տեղից տեղ են քշել մոմավառության մասնակիցներին (տեսանյութ)

Հասարակություն
images

Այս պահին Ազատության հրապարակում հավաքված են մի խումբ քաղաքացիներ, ովքեր մոմավառությամբ սգում են 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահը։ Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները արգելել էին նրանց մոմավառությունն իրականացնել Ազատության հրապարակի աստիճանների մոտ, հորդորելով քաղաքացիներին, որպեսզի այն կատարեն մեկ այլ վայրում, պատճառաբանելով, որ կեղտոտում են հանրային տարածքը։ Երբ քաղաքացիները տեղափոխվել են հրապարակից դեպի Կարապի լճի տարածք, ոստիկանները հասկացել են, որ դա լավագույն որոշումը չէր և հորդորել են մարդկանց նորից վերադառնալ աստիճանների մոտ։ Այս պահին քաղաքացիները հանգիստ կարողանում են իրականացնել իրենց հարգանքի տուրքը։ Քաղաքացի Վաղինակ Շուշանյանը Ա1+-ի հետ զրույցում շեշտում է, որ այսօր իրենց պահանջը մեկն է՝ Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի հենց ժողովրդի դատին, այլ ոչ թե հայ, կամ ռուս իրավապահներին։ MHM92746 copy MHM92747 MHM92749 copy MHM92748 copy